Բռնագանձել 1,1 մլրդ դրամ և տրանսպորտային միջոցներ․ Գլխավոր դատախազության պահանջը

Մարտի 12-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական երկու հայցադիմումը։

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական երկու հայցադիմումը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝ 1. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռոբերտ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ – 1 տրանսպորտային միջոց. – 4 իրավաբանական անձանցում մասնակցություն. – 631 մլն 572 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. – 561 մլն 530 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

2. Գլխավոր դատախազությունը մեկ այլ հայցադիմումով պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդի Տիգրան Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ – 1 տրանսպորտային միջոց. – 111 մլն 973 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. – 45 մլն 652 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print