🎦Անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել Ռյազանի նավթաբազայի վրա

Պայթյունի հետևանքով երկու մարդ բեկորային վնասվածքներ է ստացել։

Ռյազանի նավթագործարանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, նախնական տվյալներով ՝ կան տուժածներ: Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Պավել Մալկովը։

«Ռյազանի նավթագործարանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան տուժածներ։ Դեպքի վայրում եմ, այստեղ աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները», – ասված է շրջանի ղեկավարի հաղորդագրության մեջ։

Ըստ Baza տելեգրամյան ալիքի, հրդեհի մակերեսը կազմում է մոտ 100 քմ։ Պայթյունի հետևանքով երկու մարդ բեկորային վնասվածքներ է ստացել։ Նրանք հոսպիտալացվել են։

Ավելի վաղ Ռյազանի միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ քաղաքային նավթագործարանում այրվում է կայանքը, աշխատում են հրշեջները:

ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հաղորդում է, որ գործարանի ուղղությամբ երթևեկությունը փակ է, անցել է միայն շտապօգնությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print