ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խոսել է ԱՄՆ-Լեհաստան, Լեհաստան-ՆԱՏՕ հարաբերություններից ու մանրամասներ հայտնել։
Ըստ Սալիվանի՝ ԱՄՆ-ն ծրագրում է 2 մլրդ դոլարի ռազմական վարկ տրամադրել Լեհաստանին․ «Նախագահը կհայտնի Լեհաստանի ղեկավարներին, որ Միացյալ Նահանգները ծրագրում է Լեհաստանին 2 միլիարդ դոլար արժողությամբ օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ուղղակի վարկ տրամադրել՝ օգտագործելով Կոնգրեսի միջոցները։ Մենք կառաջարկենք Լեհաստանին վաճառել 96 Apache ուղղաթիռ»։