🎥Որոշ տեղերում մեր ենթակառուցվածքները սահմանագծին մոտ են. հնարավոր է վերակառուցելու հարց առաջանա. Սանոսյան

Նրա խոսքով՝ որոշակի սահմանագիծ կա, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն՝ հասկանալու համար, թե որ քարտեզներով են աշխատելու:

Դելիմիտացիան և դեմարկացիան նրա համար են, որ հստակ ընդգծվի այն  սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանն է, այն կողմ՝ Ադրբեջանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ որոշակի սահմանագիծ կա, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն՝ հասկանալու համար, թե որ քարտեզներով են աշխատելու:

«Պետք է երկու կողմերի համար ընդունելի ինչ-որ քարտեզ վերցնել՝ իրավական, որն էլ այդ գործընթացի համար հիմք կհանդիսանա: Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ մեր ենթակառուցվածքները սահմանագծին բավականին մոտ են, որոշ տեղերում, գուցե պարզվի, որ հատում են սահմանը: Որոշ տեղերում հնարավոր է՝ վերակառուցելու հարց առաջանա: Խոսքն այսօրվա գործող որոշ ճանապարհների մասին է: Պետք է դրանք հստակեցվեն»,-նշեց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print