Զախարովան արձագանքել է «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին հայտարարությանը

Մենք տեսել ենք ՀՀ ղեկավարության մեկնաբանությունն այս թեմայով, համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչական գծով, դիվանագիտական խողովակներով ոչինչ չենք ստացել։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու հայտարարությունը:

Հայաստանը «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին դուրս բերելու մասին տեղյակ պահել է ՌԴ-ին պաշտոնական նամակով. ԱԽ քարտուղար

«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական մշակման արդյունքում: Կցանկանայինք ընդգծել, որ նշված հայտարարությունը հայկական կողմն արել է պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների ֆոնին», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Մոսկվան ծանուցում է ստացել «Զվարթնոցում» ռուս սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին․ Պոսկով

Ըստ Զախարովայի՝ դժվար թե նման նախաձեռնությունները համապատասխանեն Հայաստանի և ՀՀ քաղաքացիների անվտանգության շահերին՝ «հատկապես հաշվի առնելով այն առաջադրանքները, որոնց ուղղությամբ ուս ուսի տված երկար տարիներ արդյունավետ աշխատել են ռուս և հայ սահմանապահները»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print