Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին և
կավարտվեն 2026 թվականին։
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ կապալառու ընկերության՝ «Թանա Էներջի Մենեջմենթ» տնօրեն Բեհզադ Էսլահչիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Քննարկման ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները ընդգծել են նախագծի կարևորությունն ու տեխնիկական հարցերում երկկողմանի գործակցության անհրաժեշտությունը։
Մեղրիի և Բագրատաշենի սահմանային անցակետերն արդիականացվում են
Կարեւորելով ծրագրի ընթացիկ հարցերի վերաբերյալ կոմիտեի հետևողականությունն ու աջակցությունը` շինարարական ընկերության ներկայացուցիչները նշել են, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։
Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին և
կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում անցակետը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։
Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը
Մեղրիի սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով պայմանագրով նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Անցակետը կունենա մուտքի և ելքի ուղղությամբ՝ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման, բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման և մաքսային ձևակերպումների մասնաշենքեր, ինչպես նաև մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան ու այլ ենթակառուցվածքներ: Մուտքի և ելքի ուղղությամբ՝ յուրաքանչյուրում նախատեսվում է ունենալ 5 ուղեգիծ: Մեղրիի արդիականացված անցակետը հագեցված է լինելու նաև գերժամանակակից տարբեր սարքավորումներով, մասնավորապես, մարդատար տրանսպորտային միջոցների, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման, մարդկանց սքանավորման համար նախատեսված ռենտգենաճառագայթային, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով և այլն:
Հայտնի է՝ երբ կավարտվի «Մեղրի» սահմանային անցակետի արդիականացումը