Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Վթարի հետևանքով մեկ ոստիկան մահացել է, տուժել են երեքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի ոստիկանը մահացել է Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Տեղեկությունը հանրահավաքի ժամանակ հայտնել է ինքը՝ Էրդողանը, փոխանցում է Sputnik Արմենիան։

«Ցավակցում եմ Շըրնաքում մեր հանրահավաքից հետո տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ոստիկան Ֆըրաթ Դերեի մահվան կապակցությամբ, շուտափույթ ապաքինում եմ մաղթում ՃՏՊ-ից տուժած աշխատակիցներին», – ասել է Էրդողանը մարտի 31-ին նախատեսված ընտրությունների առիթով Մարդին քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

IHA գործակալության տվյալներով՝ Էրդողանի ավտոշարասյունը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում հանրահավաքից հետո վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մեկ ոստիկան մահացել է, տուժել են երեքը, որոնցից երկուսը ոստիկանության աշխատակիցներ են:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print