Երկաթի պակասը կարող է լինել երկարատեւ COVID-19-ի պատճառ

Մասնակիցների կենսանյութի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արյան մեջ երկաթի ցածր մակարդակը նպաստել է սակավարյունության առաջացմանը։

Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ երկաթի անբավարարությունն արյան մեջ եւ օրգանիզմում նրա կարգավորման մակարդակի խախտումը կարող են լինել երկարատեւ պահպանվող COVID-19-ի պատճառ։ Արդյունքները հրապարակվել են Nature Immunology ամսագրում։

COVID-19 համավարակի սկսվելուց հետո Քեմբրիջի համալսարանի գիտնականները սկսեցին հավաքել վիրուսի դրական թեստ ունեցող մարդկանց՝ հետազոտման համար։ Մասնակիցները պետք է մեկ տարվա ընթացքում գիտնականներին տրամադրեին արյան նմուշներ՝ դրանում վարակից հետո փոփոխությունները ստուգելու համար։ Նշվել է, որ հետազոտությանը մասնակցել է 214 մարդ։ Նրանց մոտ 45 տոկոսը տեղեկացրել է երկար ընթացող COVID-19-ի մասին ապաքինվելուց 3-10 ամսվա շրջանում։

Մասնակիցների կենսանյութի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արյան մեջ երկաթի ցածր մակարդակը նպաստել է սակավարյունության առաջացմանը եւ խախտել առողջ էրիթրոցիտների՝ արյան կարմիր բջիջների արտադրությունը։ Բացի այդ, ծանր ձեւի COVID-19-ի ժամանակ եւ հետո երկաթի մակարդակի կարգավորման խախտումը ավելի նշանակալի է եղել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print