Կործանման պատճառը դեռ հայտնի չէ։
Թուրքիայի Քոնյա քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է NTV հեռուստաալիքը։
«Ինքնաթիռը կործանվել է վայրէջքի ժամանակ։ Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ փրկարարական թիմեր»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ նույն աղբյուրի` NF5-ի օդաչուին հաջողվել է դուրս նետվել: Նրան ուղղաթիռով տեղափոխել են հոսպիտալ։
Ինքնաթիռի կործանման վայրում մահացել է թռիչքուղու վերանորոգում իրականացնող անձը:
Կործանման պատճառը դեռ հայտնի չէ։