ՌԴ էներգետիկայի նախարարությունը մարտի 13-ի երեկոյան հայտարարել է, որ իրավիճակը գնահատում է կայուն եւ ռիսկեր չի տեսնում։
Սանկտ Պետերբուրգի միջազգային առեւտրահումքային բորսայում АИ-95 բենզինի գինը գերազանցել է մեկ տոննան 60 հազար ռուբլին։ Ինչպես նշել է ՌԲԿ-ն, սա առավելագույնն է 2023թ. սեպտեմբերից ի վեր։
2024թ. մարտի 1-ից Ռուսաստանում նորից մտցվել է վառելիքի արտահանման արգելք, բայց բենզինը բորսայում շարունակում է թանկանալ, նշել է պարբերականը։ Գինը բարձրանում է նավթավերամշակման գործարաններին անօդաչուների հարվածների պատճառով։
ՌԲԿ-ի աղբյուրը կարծում է, որ բորսայական գների աճն առայժմ պայմանավորված է պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռության մտահոգությամբ, ՆՎԳ աշխատանքի դադարեցման պատճառով։ «Իրավիճակը շուկայի համար լուրջ է, ուստի գնորդները ապահովագրում են իրենց՝ ապրանք գնելով »,- ընդգծել է աղբյուրը։
ՌԴ էներգետիկայի նախարարությունը մարտի 13-ի երեկոյան հայտարարել է, որ իրավիճակը գնահատում է կայուն եւ ռիսկեր չի տեսնում։
Մարտի 12-ին դրոնների գրոհի պատճառով տեղի է ունեցել հրդեհ Նիժնի Նովգորոդի ՆՎԳ-ում, իսկ հաջորդ օրը անօդաչուները խփել են Ռյազանի եւ Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարաններին։ Տեղեկացվել է Վոլգոգրադի եւ Տուապսեի ՆՎԳ-երի նորոգումների մասին։ Կանգնել է նաեւ Իլի ՆՎԳ-ն, բայց շուտով վերադարձել է սովորական աշխատանքային ռեժիմի։