Նախկինում միլիարդատերն արդեն նոր Տիտանիկ կառուցելու փորձեր է արել։
Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը հայտարարել է, որ կկառուցի Տիտանիկի՝ հայտնի օվկիանոսային նավի կրկնօրինակը, որը խորտակվել է իր առաջին նավարկության ժամանակ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Փալմերը հաշվարկել է, որ նոր «Տիտանիկը» իր վրա կարժենա 500-ից 1 միլիարդ ավստրալական դոլար: Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, նավը կգործարկվի 2027 թվականի հունիսին։ Դրանից հետո միլիարդատերը խոստացել է կրկնել Սաութհեմփթոնից Նյու Յորք ճակատագրական նավարկությունը՝ 1912 թվականին այն ավարտվեց այսբերգի հետ բախմամբ։
Նախկինում միլիարդատերն արդեն նոր Տիտանիկ կառուցելու փորձեր է արել։