Նման թուրմից մահացությունների թիվը գնալով աճում է։
Անգոլայում կախարդության մեջ կասկածվող 50 մարդ է մահացել, նրանց ստիպել են անհայտ հեղուկ խմել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Բի նահանգում սև մոգության մեջ կասկածվող անձանց ստիպել են խմել անհայտ հեղուկ՝ կախարդություն փորձարկելու համար, և Կամակուպա քաղաքի 50 բնակիչ մահացել է։ Մթության ուժերի հետ շփման թեստն իրականացրել են համայնքի ավագները, թե կոնկրետ ինչ է ներառված հեղուկում, հայտնի չէ։
«Կախարդության հանդեպ հավատքի պատճառով մարդկանց ստիպել թույն խմել, դա համատարած պրակտիկա է», – ասել է Բի նահանգի ոստիկանության խոսնակ Անտոնիո Հոսսին: Նա նշել է, որ նման թուրմից մահացությունների թիվը գնալով աճում է։Հաճախ ժողովրդական հեքիմները ստիպում են կախարդության մեջ կասկածվողներին խմել թունավոր բուսական թուրմ, որը կոչվում է mbulungo: Թուրմը խմելուց հետո մահը համարվում է մեղքի ապացույց։