Սյունիքի մարզպետը Մեղրիում ընդունել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի (DGAP) պատվիրակությանը

Սյունիքի մարզ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի հարավում տիրող իրավիճակին, դրա մասին ավելի ստույգ ու ամբողջական պատկերացում կազմել տեղում հանդիպումների միջոցով ու բարձրաձայնած խնդիրները, իրադրությունը ներկայացնել Գերմանիայում որոշում կայացնող մարմիններին։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 14-ին Մեղրիում ընդունել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի (DGAP) պատվիրակությանը, որի կազմում էին Շտեֆան Մայստերը (Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի կենտրոնի ղեկավար) և Անաստասիա Պոչիումբան ( Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի գիտաշխատող):

Այս խորհուրդը գերմանական արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտ է: Այն անկախ, մասնավոր, անկուսակցական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է, ակտիվորեն մասնակցում է քաղաքականության ձևավորմանը և խթանում է Գերմանիայի արտաքին քաղաքականության ու միջազգային հարաբերությունների ըմբռնումը:

Սյունիքի մարզ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի հարավում տիրող իրավիճակին, դրա մասին ավելի ստույգ ու ամբողջական պատկերացում կազմել տեղում հանդիպումների միջոցով ու բարձրաձայնած խնդիրները, իրադրությունը ներկայացնել Գերմանիայում որոշում կայացնող մարմիններին։

Մարզպետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին 2020-ից հետո Սյունիքում ստեղծված կացությանը, ԼՂ-ից տեղահանված ու այստեղ հաստատված մարդկանց ինտեգրացիային, անվտանգային, տնտեսական ու այլ թեմաների։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print