«Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ»:
ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի, այլև ՀՀ որևէ տարածք հանձնելու վերաբերյալ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին․ «Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ»:
Նա նշել է նաև, որ այս պահի դրությամբ 23 մարդ դեռևս Բաքվում պահվում է անազատության մեջ:
«Թուրքական կողմի հետ արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում Անիի կամուրջի մասով, որպեսզի ամենաօպտիմալ կերպով հնարավոր լինի կազմակերպել աշխատանքները»,-հավելել է Միրզոյանը։