Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան և Հայաստան

Կարևոր է խաղաղության ապահովումը տարածաշրջանում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան։ Նա նշել է, որ հարևանների հետ հարաբերությունների խորացումը հիմնական առաջնահերթություններից է։

«Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր։ Կարևոր է խաղաղության ապահովումը տարածաշրջանում, և դուք գիտեք, որ մեր երկիրը միշտ դրական դեր է խաղացել, հետևաբար ամեն ինչ արվելու է երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար»,- ասել է Կոբախիձեն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print