Հայ-վրացական սահմանին բացվել է «Նինոծմինդա» արդիականացված անցակետը՝ դեպի Բավրա 11 նոր երթևեկելի գոտիներով, որոնք նախատեսված են բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաների ու միկրոավտոբուսների համար, տեղեկացնում է SputnikArmenia-ն։
Բացմանը ներկա էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Վերջինս կարևորել է երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը՝ նշելով, որ հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը տարանցիկ կարողությունների զարգացման (Հայաստանը Սև ծովին կապող ճանապարհին) կարևոր գրավականն են: Ենթակառուցվածքները հագեցած են վերահսկողության ժամանակակից համակարգերով, ինչը թույլ կտա զգալիորեն թեթևացնել տրանսպորտային միջոցների հերթերը։