Հայաստանը արդյունաբերական արտադրանքի տարեկան աճով ԵԱՏՄ առաջատարն է

2024թ․ հունվարին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023 թվականի հունվարի մակարդակի նկատմամբ կազմել է 104,7%։

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) արդյունաբերական արտադրությունն ընթացիկ տարվա հունվարին՝ 2023 թվականի հունվարի համեմատ, աճել է 4,7%–ով։ Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի հաղորդագրության մեջ։

«2024թ․ հունվարին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023 թվականի հունվարի մակարդակի նկատմամբ կազմել է 104,7%», – ասված է հաղորդագրության մեջ: Արդյունաբերական արտադրանքի աճ է գրանցվել Հայաստանում՝ 21%-ով, Ղրղզստանում՝ 16,5%-ով, Բելառուսում՝ 5,4%-ով, Ռուսաստանում՝ 4,6%-ով և Ղազախստանում՝ 3,4%-ով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print