Կապանի օդանավակայանը նոր սարքավորումներով է համալրվում, աշխատանքներ են տարվում նաև այն միջազգային դարձնելու ուղղությամբ: Այս հարցում միակ խոչընդոտը, ըստ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի՝ միջազգային մի պայմանագիր է, որի վերանայման շուրջ հիմա բանակցում են: