ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է, թե ինչպես կարող եք կառուցել Ձեր տունն ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ:
Հաղորդագրության համաձայն՝ կարող եք կառուցել Ձեր տունն ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ, եթե՝
- ունեք գրանցված ամուսնություն և ՀՀ քաղաքացիություն,
- պատրաստվում եք տունը կառուցել սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում,
- կառուցվող տան նախահաշիվը չգերազանցի 16 մլն դրամը (եթե նախահաշիվը գերազանցի 16 մլն դրամը, հիփոթեքային վարկի մնացած հատվածը կմարի քաղաքացին):
Մանրամասները` հղմամբ: