Մարտի 18-ի նիստում ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցության և հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։
Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարների Բրյուսելում ընթացող նիստի օրակարգում այլ հարցերի թվում կներառվեն Եվրամիության աջակցությունը Հայաստանին, Երևանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։