Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց։
ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայում դիմակայության դադարեցման վերաբերյալ ցանկացած հարց, սակայն կառաջնորդվի իր շահերով և դադար չի վերցնի, որի ընթացքում հակառակորդը կարող է վերազինվել:
«Ես չգիտեմ Ֆրանսիայի նախագահի այդ հայտարարության մասին, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց, բայց միշտ, ցանկացած իրավիճակում, կառաջնորդվենք Ռուսաստանի Դաշնության շահերից», – մեկնաբանել է նա լրագրողի այն խոսքերը, որ Ֆրանսիայի նախագահն առաջարկել է դադարեցնել կրակը Ուկրաինայում Փարիզի օլիմպիադայի ժամանակ:
«Մենք կողմ ենք, եթե նրանք իսկապես լրջորեն, երկարաժամկետ հեռանկարում ցանկանում են խաղաղ բարիդրացիական հարաբերություններ կառուցել երկու պետությունների միջև, այլ ոչ թե մեկուկես-երկու տարի վերազինում կատարել»,-ասել է նա:
Կցանկանայի, որ Ֆրանսիան խաղար ոչ թե այնպիսի դեր, որը հանգեցնում է հակամարտության սրմանը, այլ ընդհակառակը` չհրահրեր այդ իրավիճակը։ Խոսքը նաև խաղաղ կարգավորման հնարավոր ուղիների մասին է։ Այդ առումով, ինձ թվում է, Ֆրանսիան կարող էր իր դերը խաղալ։ Ամեն ինչ դեռ կորած չէ», – հայտարարել է նա։