Լեհաստանում մոտ 20 հազար բանտարկյալ համաներման կենթարկվի

Ներկայումս երկրում բոլոր բանտարկյալների մոտ 60%-ը մանր իրավախախտումների համար դատապարտվել է երկու տարին չգերազանցող ժամկետների: 

Մոտ ժամանակներս Լեհաստանում մոտ 20 հազար բանտարկյալ համաներման կենթարկվի։ Այդ մասին «Rzeczpospolita» թերթին տված հարցազրույցում հայտնել է Լեհաստանի արդարադատության փոխնախարար Մարիա Էյհարթը։ Ներկայումս երկրում բոլոր բանտարկյալների մոտ 60%-ը մանր իրավախախտումների համար դատապարտվել է երկու տարին չգերազանցող ժամկետների: 

Նպատակն է երկրում բանտարկյալների ընդհանուր թիվը (2023թ.՝ 71․874) հասցնել 55.000–ի, որպեսզի երաշխավորվի Եվրոպայի խորհրդի հանձնարարականի պահպանումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print