Միկրոավտոբուս է կողաշրջվել

Ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր։

Այսօր՝ մարտի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում Մարտունի-Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր, նրանք չեն տուժել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print