Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Ֆրանսիան պատրաստում է զորախումբ՝ Ուկրաինա ուղարկելու համար։
Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նրա խոսքերը մեջբերել է գաղտնի ծառայության մամուլի բյուրոն։Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ներկայիս ղեկավարությունը թքած ունի հասարակ ֆրանսիացիների մահվան և գեներալների մտահոգությունների վրա։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ստացած տվյալների համաձայն՝ արդեն նախապատրաստվում է զորախումբ՝ Ուկրաինա ուղարկելու համար։ Սկզբնական փուլում այն կկազմի մոտ երկու հազար մարդ»,- նշել է վարչության պետը։