🎦Եղանակային պայմաններից ելնելով պարեկներն ու փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության

Հորդորում ենք վարորդներին` հատկապես լեռնային ու նախալեռնային շրջաններում ճանապարհ դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Եղանակային կանխատեսումները մտահոգիչ են: Ներթափանցած հզոր ցիկլոնները և օդային սառը հոսանքները հանրապետության ողջ տարածքում ստեղծել են վտանգավոր իրավիճակ հատկապես բարձրադիր վայրերում: Ինտենսիվ տեղումները կշարունակվեն ևս մի քանի օր:

Լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, բուք, մառախուղ, մերկասառույց:

ՆԳՆ ստորաբաժանումները, հատկապես պարեկներն ու փրկարարները, բնական ու տեխնածին հնարավոր վտանգների պայմաններում իրականացնում են ուժեղացված ծառայություն` ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում` մեկնում օգնության:

Վիճակը հատկապես վտանգավոր է հանրապետության ավտոճանապարհներին: Ուստի հորդորում ենք վարորդներին` հատկապես լեռնային ու նախալեռնային շրջաններում ճանապարհ դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ ՆԳՆ

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print