Ռուս եւ բելառուս մարզիկները չեն մասնակցի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Հստակեցվում է նաև, որ փակման արարողությանը չեզոք մարզիկների մասնակցության մասին որոշումը կկայացվի ավելի ուշ։

Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիություն ունեցող մարզիկներին կարգելվի մասնակցել Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Այս մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեն։

Նշվում է, որ ՄՕԿ գործադիր խորհուրդը անցյալ տարի որոշում է կայացրել, որ ռուս և բելառուս մարզիկներին կթույլատրվի մասնակցել խաղերին որպես չեզոք մարզիկներ՝ առանց ուղեկցող ազգային դրոշի կամ օրհներգի։ Երեքշաբթի օրը կոմիտեն չեզոք մարզիկների համար սահմանեց մի շարք կանոններ:

Սահմանվել է, որ չեզոք մարզիկները, որոնք կլինեն ռուսներ և բելառուսներ, չեն մասնակցի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ պատվիրակությունների շքերթին, քանի որ նրանք անհատական ​​մարզիկներ են։

Հստակեցվում է նաև, որ փակման արարողությանը չեզոք մարզիկների մասնակցության մասին որոշումը կկայացվի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Ռուսաստանն ու Բելառուսն այնտեղ թիմային մարզաձեւերում պայքարի մեջ չեն մտնի։ Բայց բելառուս և ռուս մարզիկները անհատական ​​մրցումներում հանդես կգան «չեզոք» կարգավիճակով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print