Հայաստանում ակտիվացել են արևմտյան էմիսարները

Զախարովան ընդգծել է՝ նրանց ջանքերը ուղղված են Մոսկվա-Երևան կապերի արժեզրկմանը, իսկ իդեալական վիճակում՝ ամբողջական խաթարմանը։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանին և խոսել Հայաստան-Արևմուտք, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններից․

«Վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել են արևմտյան էմիսարները հայկական ուղղությամբ։ Մասնավորապես, նրանք առաջ են մղում ՆԱՏՕ-Հայաստան անհատական ադապտացված գործընկերության ծրագիրը։ Նրանց ջանքերը ուղղված են Մոսկվա-Երևան կապերի արժեզրկմանը, իսկ իդեալական վիճակում՝ ամբողջական խաթարմանը։ Նրանք դա ընդհանրապես չեն թաքցնում։ Հիմա նաև փորձում են սեպ խրել Բաքվի հետ մեր գործընկերային հարաբերությունների վրա», – նշել է նա։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print