Զախարովան անդրադարձել է «Միր» վճարային քարտերի դադարեցմանը

Զածարովայի կարծիքով Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման տվյալները հստակեցման կարիք ունեն։

«Հայաստանում «Միր» վճարային համակարգի քարտերի աշխատանքի դադարեցման մասին տվյալները հստակեցման կարիք ունեն․ ՌԴ կառավարությունն այս պահին զբաղվում է դրանով»․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա լրացուցիչ հստակեցում է պահանջում, ինչով էլ այժմ զբաղվում է մեր գերատեսչությունը և, ընդհանուր առմամբ, կառավարությունը», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print