«Ծիածան» մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցը գործել է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցը գործել է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
«Մասնավորապես՝ խոհանոցը, դրա առաստաղները, վերին ամրությունները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ և գոլորշու խտացումը կամ մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը։
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- հայտնում են ՍԱՏՄ-ից։
Լուսանկարը՝ ՍԱՏՄ-ի