Պաղեստինը պետք է առանձին պետություն ունենա, բայց առանց զինված ուժերի. Շոլց

Գերմանիայի կանցլերը հավելել է, որ Բեռլինը, Բրյուսելը, Վաշինգտոնը և շատ այլ երկրներ ակտիվորեն առաջ են մղում երկու պետության գաղափարը։

Պաղեստինը պետք է Իսրայելից առանձին պետություն ունենա, բայց առանց զինված ուժերի՝ սա էական քայլ կլիներ դեպի խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Գերմանիայի կանցլերը հավելել է, որ Բեռլինը, Բրյուսելը, Վաշինգտոնը և շատ այլ երկրներ ակտիվորեն առաջ են մղում երկու պետության գաղափարը, քանի որ դա անհրաժեշտ է հակամարտությունը լուծելու համար։

«Իհարկե, բանակցությունների միջոցով։ Եվ պարզ է, որ խոսքը մի պետության մասին է, որը չի ունենա սեփական զինված ուժեր»,- ասել է Շոլցը։

Նրա խոսքով՝ Պաղեստինի ազգային վարչակազմում բարեփոխումների հրատապ անհրաժեշտություն կա՝ առնվազն 17 տարի այս կառույցի համար ընտրություններ չեն անցկացվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print