🎦Ժողովրդապետության ամենաառանցքային գործոնը քաղաքացին է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի խոսքով՝ եթե մարդն ունի միայն ազատություններ և չունի պարտականություններ, նման իրավիճակում կարող ենք բախվել անիշխանության հետ։

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին-1» խոստացված հոլովակը։

Նա հոլովակում անդրադառնում է պետությունների տեսակներին և նշում, որ Հայաստանը ժողովրդապետություն է.

«Մենք ժողովրդապետություն ենք 1991թ. հանրաքվեի և նաև 2018թ. ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության բերումով։ Պետք է արձանագրեմ, որ ժողովրդապետության առանցքային գործոններից մեկը, եթե ոչ՝ ամենաառանցքայինը, քաղաքացին է։ Եվ շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է ձևավորվում քաղաքացին։ Սա կապ ունի մարդու ազատությունների և պարտականությունների հարաբերությունների հետ»։

Վարչապետի խոսքով՝ եթե մարդն ունի միայն ազատություններ և չունի պարտականություններ, նման իրավիճակում կարող ենք բախվել անիշխանության հետ։ Եթե մարդն ունի միայն պարտականություններ և չունի ազատություններ, այդ պարագայում կարող ենք բախվել  ամբողջատիրության հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print