Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuth-ի եթերում, չի բացառել, որ 2-3 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավանական թվացող բանը որոշ ժամանակ անց իրականություն է դառնում։
«Ամենատագնապալին այն է, որ ինչը երկու-երեք ամիս առաջ անհնար էր պատկերացնել, երկու-երեք ամիս հետո դառնում է սովորական իրադարձություն։ Հիշում եմ, երբ գերմանացիներն ասում էին, որ պատրաստ չեն մահաբեր զենք ուղարկել Ուկրաինա և որ տեխնիկա և սաղավարտներ ուղարկեն… Իսկ հիմա ասում են, որ Գերմանիան պետք է Ուկրաինային փոխանցի հրթիռային համակարգեր, որոնք կարող են հարվածել մինչև Մոսկվա կամ, համենայնդեպս, Ռուսաստանի խորքը»,- ասել է Օրբանը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին Ուկրաինա արևմտյան զորքերի հնարավոր ուղարկման մասին։Օրբանը կրկնել է, որ «այն, ինչ հիմա անհեթեթ է և անհնարին է հավատալ, իրականություն կդառնա երկու-երեք ամսից»։