Այո, դա սկսվեց որպես հատուկ ռազմական գործողություն, բայց երբ հավաքական Արևմուտքը մասնակից դարձավ դրան Ուկրաինայի կողմից, մեզ համար դա արդեն պատերազմ դարձավ։
«Ուկրաինայում Արևմուտքի միջամտության պատճառով հատուկ ռազմական գործողությունն արդեն պատերազմի է վերածվել»․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պատերազմի մեջ ենք։ Այո, դա սկսվեց որպես հատուկ ռազմական գործողություն, բայց երբ հավաքական Արևմուտքը մասնակից դարձավ դրան Ուկրաինայի կողմից, մեզ համար դա արդեն պատերազմ դարձավ։ Ես դրանում համոզված եմ։ Եվ յուրաքանչյուրը պետք է դա հասկանա իր ներքին մոբիլիզացիայի համար», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։