Կանադացի միլիոնատերը ցանկանում է գնել TikTok-ը 90% զեղչով

Նախնական առաջարկը կարող է լինել 20–30 միլիարդ դոլար։

Կանադացի գործարար Քևին Օ’Լիրին ներդրողների խումբ է ստեղծում TikTok չինական տեսածառայության հնարավոր գնման համար: Այս մասին նա հայտարարել է CNBC հեռուստաալիքի եթերում։

Նախնական առաջարկը կարող է լինել 20–30 միլիարդ դոլար, չնայած անցյալ տարի PitchBook-ը TikTok-ը գնահատել է 220 միլիարդ դոլար իր վերջին ֆինանսավորման փուլում:

Օ’Լիրին, ում կարողությունը գնահատվում է 400–500 միլիոն դոլար, նշում է, որ TikTok-ի գնումը չի ներառի տվյալներ այս տեսածառայության օգտատերերի նախասիրությունների ալգորիթմների վերաբերյալ, մասնավորապես՝ ալգորիթմներ, որոնք օգտվողներին ավելի ու ավելի շատ նորություններ են առաջարկում։ 

Կանադացի գործարարի խոսքով՝ չինական իշխանությունները, որոնք, ըստ որոշ փորձագետների, վերահսկում են TikTok-ի մայր ընկերությունը՝ ByteDance-ը, դժվար թե ցանկանան բաժանվել օգտատերերի ալգորիթմների տվյալներից։ Հետևաբար, պոտենցիալ գնորդը պետք է «վերստեղծի» այս ալգորիթմները, սակայն օգտագործելով ամերիկյան կոդերը և դառնա «ուղեցույց»՝ «չինական TikTok»-ը «ամերիկյան TikTok-ի» վերածելու հարցում»։

ԱՄՆ-ում TikTok-ի հնարավոր արգելքի կամ չինական ByteDance-ից դրա անջատման մասին քննարկումները շարունակվում են արդեն մի քանի ամիս՝ այս ծառայության դեմ ամերիկյան իշխանությունների բողոքների ֆոնին։ ԱՄՆ-ում շատերը վախենում են, որ Չինաստանի կառավարությունը կարող է օգտագործել TikTok-ը՝ ամերիկացիների տվյալները հավաքելու և հասարակական կարծիքի վրա ազդելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print