Մանուէլ Պետրոսյանը` Chess Mood Open շախմատային մրցաշարի չեմպիոն

Սեպտեմբերի 29 — հոկտեմբերի 9 Ծաղկաձորում կայացած Chessmod Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը։

Aravot.am-ի փոխանցմամբ՝   Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 9 հնարավորից 7,5 միավոր և լրացուցիչ գործակիցներով առավելության հասել իրանցի Ամիրռեզա Պուր Աղա Բալայի նկատմամբ։ Վերջինս զբաղեցրել է 2-րդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է վրացի Միխայիլ Մչեդիշվիլին։

Մրցաշարի երկարամյա առաջատար Տիգրան Պետրոսյանը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի մարզիչ Արման Փաշիկյանը կիսել են 4-7-րդ տեղերը՝ 6,5-ական միավոր հավաքելով:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին 180 շախմատիստներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Վրաստանից, Ուկրաինայից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print