Ինչ է քննարկել Ալեն Սիմոնյանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ

Շվեյցարիայի Ժնև քաղաքում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը։

Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի միջև հանդիպումն ավարտվել է։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվականներից։

Հանդիպմանը քննարկվել են այն հարցերը, թե ինչպես կարող են երկու երկրների խորհրդարաններն աջակցել խաղաղ գործընթացին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների ֆոնին։

Կողմերը պայմանավորվել են դիտարկել խորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print