Դանակահարություն հետևանքով 2 անչափահաս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ մարտի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:55-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը «պոլիտրավմա և կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած վերք» և «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 2 երեխա։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և անչափահասների բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 17-ամյա Ալեքսանդր Բ.-ն և 16-ամյա Վ. Հ.-ն։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխել Բաշինջաղյան փողոցից՝ «Էտալոն» սուպերմարկետի մոտից։

Արդեն դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print