Ձերբակալվել են 2 ահաբեկիչ, որոնք Տաջիկստանի քաղաքացիներ են։
Տաջիկստանի ԱԳՆ-ն կեղծ է որակել ահաբեկչությանն իր քաղաքացիների մասնակցության մասին տեղեկատվությունը:
«Տաջիկստանը ՌԴ-ից տեղեկատվություն չի ստացել Մերձմոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը Տաջիկստանի քաղաքացիների մասնակցության մասին», ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Baza-ն հայտնել էր՝ ենթադրյալ հանցագործների ավտոմեքենան կանգնեցվել է Բրյանսկի մարզում։ 6-ից 2-ը ձերբակալվել են, 4-ը փախուստի դիմել։ Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։