Հրապարակվել է ահաբեկչությունից հետո հոսպիտալացված 107 մարդու անուն

Ահաբեկչությունից հետո մայրաքաղաքի բժշկական հաստատություններ է հոսպիտալացվել 82 մարդ։

ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Մոսկվայի ժամանակով 9-ի դրությամբ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հոսպիտալացված 107 մարդու անուն պարունակող ցուցակը։

Մոսկվայի առողջապահության դեպարտամենտից հայտնել են, որ ահաբեկչությունից հետո մայրաքաղաքի բժշկական հաստատություններ է հոսպիտալացվել 82 մարդ։

ՌԴ քննչական կոմիտեից էլ հայտնել են` տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի։

Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր 4-ին, որոնք անմիջականորեն մասնակցել են «Կրոկուսի» ահաբեկչությանը:

Աշխատանքներ են տարվում մեղսակիցների լայն շրջանակը պարզելու ուղղությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print