📹Երեք զինված քաղաքացի ներխուժել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք․ ՆԳՆ ոստիկանություն

Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՆԳ նախարարությունը։

Զինված տղամարդիկ գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։

Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print