Որոշումը կապված է պարենային ապրանքների անհամապատասխանության՝ մասնավորապես ապրանքների մեջ ներկանյութերի հայտնաբերման հետ։
Արգելվում է Բելառուսի տարածք Հայաստանի Հանրապետության «Արարատ կոնյակի գործարան» ՍՊԸ-ի արտադրած սննդամթերքի ներմուծումը, վաճառքը, պահպանումը, փոխադրումը և օգտագործումը։
Բելառուսի Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոնի պետական գերատեսչությունից հայտնել են, որ որոշումը կապված է պարենային ապրանքների անհամապատասխանության՝ մասնավորապես ապրանքների մեջ ներկանյութերի հայտնաբերման հետ։
Որոշումը ստորագրել է Բելառուսի գլխավոր պետական սանիտարական բժիշկը։