Սպասվում են տեղումներ

Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print