«Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ դրանց չարամիտ օգտագործումը համակարգված գլոբալ խնդիր է», – ընդգծվում է հրապարակման մեջ:
Ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink ինտերնետային տերմինալները հնարավոր է անօրինական կերպով գնել աշխարհի շատ մասերում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալությունը, հիմնվելով սեփական հետաքննության վրա, պնդում է, որ «Starlink» փաթեթներն անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում։
«Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ դրանց չարամիտ օգտագործումը համակարգված գլոբալ խնդիր է», – ընդգծվում է հրապարակման մեջ:
Մասնավորապես, Starlink-ը կարելի է գնել Սուդանում, որտեղ դրանք օգտագործվում են կառավարական բանակի դեմ հակազդող Արագ արձագանքման ուժերի կողմից։ Դրանք վաճառվում են նաև Վենեսուելայում, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։