Ոստիկանները բացահայտել են թմրանյութերի ապօրինի իրացում

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի 10 փաթեթ՝ 10 գրամից ավելի, և մեթամֆետամինով 12 փաթեթ՝ 6 գրամից ավելի։

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի մի բնակիչ ապօրինի պահում և իրացնում է մարիխուանա և մեթամֆետամին։

Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ։ Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, իրացնելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով 43-ամյա տղամարդը Եղվարդի Երևանյան խճուղում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի 10 փաթեթ՝ 10 գրամից ավելի, և մեթամֆետամինով 12 փաթեթ՝ 6 գրամից ավելի։ Պարզվել է, որ տղամարդը հայտնաբերվածը ձեռք էր բերել իրացնելու նպատակով։

Հանգամանքները պարզվում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print