ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում 2,57 կմ երկարությամբ ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել բեռնատար նավի բախման արդյունքում:
Բեռնատար նավը բախվել է կամրջի հենասյանը, հրդեհվել ու խորտակվել։ Կառույցի փլուզման հետևանքով մի քանի ավտոմեքենա ընկել է գետը: Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տվյալներ հայտնի չեն։