Բելառուսի որոշումը որեւէ կապ չունի ARARAT կոնյակների հետ

Մարտի 25-ին բելառուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։

Բելառուսի առողջապահության նախարարության կայացրած որոշումը որեւէ կապ չունի Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) ARARAT կոնյակների հետ:

Այդ մասին այսօր Մեդիամաքսին հայտնել են ԵԿԳ-ում:

Մարտի 25-ին բելառուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։

«Արարատի կոնյակի գործարանը» տեղակայված է Արարատ քաղաքում եւ Երեւանի կոնյակի գործարանի հետ որեւէ առնչություն չունի:

ARARAT կոնյակների արտահանումը Բելառուս ընթանում է կանոնավոր կերպով, ավելացրել են ԵԿԳ-ում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print