ԱՄՆ-ն և Ճապոնիան պլանավորում են ավելի քան 60 տարվա ընթացքում անվտանգության մասին պայմանագրի ամենամեծ թարմացումը՝ ձգտելով դիմակայել Չինաստանին և ԿԺԴՀ-ին: Այս մասին կիրակի հայտնել է «Financial Times» (FT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կհայտարարեն ճապոնական ռազմական հրամանատարության վերակազմավորման պլանների մասին: