34-ամյա կինն ապօրինի տիրացել է համակարգչային տեղեկատվության

ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները մարտի 25-ի գիշերը, ժամը 1-ին, Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 34-ամյա Օլեսա Զ.-ին: Նա ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print