Հայաստանում խմելու ջրի կորուստը կազմում է 63 տոկոս. Սանոսյան

Սանոսյանն ընդգժել է՝ 2018 թվականի համեմատ ջրի կորուստը նվազել է 16 տոկոսով։

Հանրապետությունում խմելու ջրի կորուստը կազմում է 63 տոկոս, որը սարսափելի մեծ թիվ է, 2018 թվականին եղել է 79 տոկոս: Այս մասին Ազգային ժողովում Կառավարության 5-ամյա ծրագրի 2023թ.-ի կատարողականի զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Այսինքն՝ իրականում ինչքան էլ 63 թիվը սարսափելի է, 79-ը, կարծում եմ՝ ավելի սարսափելի է, և այս թվերը ցույց են տալիս, որ ոլորտում աշխատանք կա, նվազում կա, այլ բան է, որ կուզեինք ավելի նվազեցնել այս կորուստները»,- նշել է նա՝ հավելելով, որ ոռոգման ջրի պատկերը մի քիչ ավելի մեղմ է՝ 44-48 տոկոս է՝ 2018-ի 46-ի համեմատ։

Ըստ նրա՝ այստեղ հիմնական խնդիրը մնում են դաշտամիջյան առուները. «Խոշոր մայր առուներում ջրի կորուստը 19 տոկոս է, դաշտամիջյան հատվածներում է կորուստը մեծ»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print