Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:37-ին) տեղի է ունեցել 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում` Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։